Բրեդ Փիթը հագուստի նոր շարք է թողարկել
Բրեդ Փիթն ու նրա մտերիմ ընկերը՝ դիզայներ Սեմ Հարին, ներկայացրել են նոր ապրանքանիշ՝ God's True Cashmere, որը կվաճառի քաշմիրից հագուստ։ Այդ մասին գրում է Vogue-ը։
Յունիսեքս հավաքածուն ներառում է սպորտային կոստյումներ և կոճակներով վերնաշապիկներ: Դրանք դարձել են բրենդի բնորոշ նշանը, և դրանց գները սկսվում են 2000 դոլարից: Բոլոր ապրանքները պատրաստված են Իտալիայում՝ 100% տեղական այծի բրդից: Փիթի և Հարիի խոսքով՝ ապագայում իրենք կցանկանային ունենալ սեփական այծերի ֆերմա և քաշմիրի արտադրություն։
«Բրեդը և ես ընտրում ենք բոլոր մանվածքներն ու նախշերը միասին: Սա շատ ժամանակ և էներգիա է պահանջում: Ամենադժվարը վանդակավոր նախշեր գտնելն էր, որոնք կարող են կրել և՛ տղամարդիկ, և՛ կանայք», - ասել է Հարին:
Ինչպես նշում է անձամբ Փիթը, վանդակավոր վերնաշապիկները իդեալական են ճամփորդության համար, քանի որ դրանք տաք և հարմարավետ են: