Մի խումբ մարդիկ հարձակվել են Չիլիի նախագահի եղբոր վրա
Մի խումբ մարդիկ հարձակվել են Չիլիի նախագահ Գաբրիել Բորիկ Սիմոնի եղբոր վրա, կան ձերբակալվածներ, ասվում է Չիլիի համալսարանի հայտարարության եւ BioBioChile ռադիոյի հաղորդման մեջ։
«Այսօր կեսօրից մի խումբ մարդիկ ծեծի են ենթարկել մեր համայնքի չորս անդամների՝ Սիմոն Բորիչին... Ֆրանցիսկո Պալմային, Խորխե Բաեսին եւ Ռաուլ Ռոային»,- ասվում է համալսարանի հայտարարության մեջ, որի շենքի մոտ տեղի է ունեցել միջադեպը։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Ռադիոն հայտնում է, որ երեք մարդ բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։