Ջասթին Բիբերին երկրպագուների պատճառով վռնդել են արգենտինական հյուրանոցից (լուսանկար)
Արևմտյան մամուլի վերջին տեղեկությունների համաձայն Ջասթին Բիբերին խնդրել են լքել Արգենտինայի հյուրանոցներից մեկը, ուր երգիչը կանգ էր առել Believe Tour համաշխարհային շրջագայության շրջանակներում:
Պարզվել է՝ այս անգամ պատճառը ոչ թե Բիբերի, այլ երկրպագուների պահվածքն է: Վերջիններս ջանք չէին խնայել հյուրանոցում հայտնվելու համար, որպեսզի իրենց կուռքից ստորագրություն վերցնեին:
Հյուրանոցի առաջ հավաքված ամբոխը կորցրել է ինքնակառավարումը, մեծ աղմուկ բարձրացրել, վնասել հյուրանոցի գույքը և անգամ կոտրել պատնեշները, որոնք դրված էին նրանց գոնե ինչ-որ կերպ հետ պահելու համար:
Բիբերի խմբի անդամներից մեկը՝ Ալֆրեդո Ֆլորեսը, Instagram-ում տեղադրել է մի լուսանկար, որում երևում է հյուրանոցը շրջապատած ամբոխը:
Հյուրանոցի ղեկավարությունն այլ ելք չի ունեցել, քան երգչից պահանջել լքել այն: