Միրզոյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Տեղեկության համաձայն՝ կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները: