Ժամը 19։30 եղեք Ֆրանսիայի հրապարակում. միասին մեր աջակցությունը բերենք Արցախին. Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է.
«Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, հարազատներին, ֆեյսբուքյան 5 հազար ընկերներին, ովքեր այսօր Երևանում են կամ մայրաքաղաքին մոտ բնակավայրերում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 19։30 եղեք Ֆրանսիայի հրապարակում:
Միասին մեր աջակցությունը բերենք Արցախին, միասին վարչախմբին ու աշխարհին ցույց տանք, որ մենք արժանապատիվ ազգ ենք:
Մի տրվեք այն սադրիչների ու ճղճիմ մարդկանց հնարքներին, որոնք ասում են՝ գանք ի՞նչ անենք, մեկ է հրաժարական չի տալու կամ նմանատիպ այլ հայտարարություններ:
Ընկերներ, հարազատներ, իհարկե, լավ կլինի, եթե վարչախմբի հրաժարականին հասնենք այսօր կամ վաղը, բայց ոչինչ չանելով մենք կարագացնենք միայն մեր երկրի կործանումը: Ամեն քայլն էլ, ամեն հանրահավաքն էլ նշանակություն ունի, այն էլ շատ մեծ:
Այնպես որ, ով ի վիճակի է, ով համարում է, որ ինքն արժանապատիվ մարդ է, ով համարում է, որ ինքը իրապես սիրում է հայրենիքն ու իր ընտանիքը, հավաքվենք այսօր Ֆրանսիայի հրապարակում 19.30-ին: մենք միասին կարող ենք ամեն ինչ:
Իսկ ով վստահ է, որ մենք՝ ընդդիմությունը կարող է իշխանությունը վերցնել հենց այսօր, բայց դիտավորությամբ չի վերցնում, ինձ ընկեր չի կարող լինել:
Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:
Եվ հիշեք, որ մեր նահատակ սուրբ տղերքը ուզում են, որ մենք արժանապատիվ լինենք և տեր կանգնենք իրենց թափած արյանը»: