Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին
Լևոն Արոնյանը Saint Louis Rapid and Blitz-ում հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Saint Louis Rapid and Blitz-ում արագ խաղի 9 տուրից հետո 13,5 միավորով 6-րդ տեղում է:
Լևոն Արոնյանը առաջին 9 տուրերում հաղթել է ամերիկացիներ Ջեֆրի Սյոնին, Սեմ Շանքլանդին ու Լենիեր Դոմինգեսին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ոչ ոքի է խաղացել Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ, պարտվել է ամերիկացիներ Հիկարու Նակամուրային ու Ֆաբիանո Կարուանային, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին: