Ամռան ընթացքում Իսպանիայում շոգի պատճառով 4600 մարդ է մահացել
Ամռան ընթացքում Իսպանիայում ավելի քան 4600 մարդ է մահացել շոգի պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, հայտնել է Europa Press-ը՝ հղում անելով Կառլոս III առողջապահական ինստիտուտին, փոխանցում է korrespondent-ը:
Գիտնականները եզրակացրել են, որ ջերմային ալիքները, որոնք պատել են Իսպանիան ամռանը, հատկապես հուլիսին, հանգեցրել են մահացության զգալի աճի։
Հունիսին, հուլիսին և օգոստոսին Իսպանիայում գրանցված 20291 մահվան դեպքերից 4655-ը Կառլոս III Առողջապահական ինստիտուտի կողմից վերագրվել է չափազանց շոգին: Այս տվյալները ամենաբարձրն են 2017 թվականից ի վեր, երբ շոգից մահացել է ավելի քան 2800 իսպանացի։
Ամառվա ընթացքում անոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացությունների մեծ մասը գրանցվել է Մադրիդի ինքնավար համայնքում (1292), որին հաջորդում են Կաստիլիան և Լեոնը (576) և Կատալոնիան (575):