ԱՄՆ-ը մտադիր չէ START-ի շուրջ բանակցություններ վարել ՌԴ հետ մինչև ստուգումների վերսկսումը. ԶԼՄ-ներ
ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ START պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, քանի դեռ կողմերը չեն վերսկսել ստուգումները միմյանց միջուկային զենքի օբյեկտներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի և Պետդեպարտամենտի ներկայացուցիչներին։
2020 թվականի մարտին Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվեցին դադարեցնել միմյանց ռազմավարական միջուկային օբյեկտների ստուգումները՝ COVID-19 համաճարակի պատճառով։ Անցած տարվա ընթացքում տեսչական ստուգումները վերսկսելու շուրջ բանակցությունները մինչ այժմ համաձայնության չեն եկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված լարվածության ֆոնին:
«Առաջին քայլը պետք է լինի ստուգումների վերսկսումը գործող Նոր START պայմանագրի շրջանակներում, և մենք փորձում ենք աշխատել ռուսների հետ այս ուղղությամբ», – ասել է Ազգային անվտանգության խոսնակը գործակալությանը ուղղված նամակում, նկատի ունենալով START III պայմանագիրը, որը երկու երկրները ստորագրել են 2010թ.: