Իսպանիայում շոգից ամռանն ավելի քան 4,6 հազար մարդ է մահացել
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում ավելի քան 4,6 հազար մարդ է մահացել շոգից, վկայում են Կառլոս III-ի առողջության ինստիտուտի կայքում ներկայացված տվյալները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ էքստրեմալ շոգը, որը գրանցվել էր հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել:
Ինստիտուտի ամենօրյա մահացության մշտադիտարկման համակարգի համաձայն՝ ընդհանուր առմամբ հունիսի 1-ից օգոստոսի 30-ը շոգից մահացել է 4655 մարդ։ Ամենաբարձր ցուցանիշները եղել են հուլիսին և օգոստոսին՝ համապատասխանաբար 2223 և 1602 մահ։