Բարձրագույն կրթության բնագավառում ևս բարեփոխումների մեկնարկն այլևս չի կարելի հետաձգել․ վարչապետ
Բարձրագույն կրթության բնագավառում ևս բարեփոխումների մեկնարկն այլևս չի կարելի հետաձգել: Այս մասին սեպտեմբերի 1-ի կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա դրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել: Ընդ որում, պետական բուհերում թափուր է մնացել շուրջ 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը:
Այս ոլորտում մենք պատրաստ ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»,-նշել է վարչապետը: