Բրյուսելում տեղի ունեցած քննարկումը հեշտ չէր, այլ մանրամասներ չկան հայտնելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։
«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ ու պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը ու այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար։
Մենք պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն. մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»,-հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը վստահեցրեց՝ հանդիպումից այլ մանրամասներ չկան հայտնելու։