Գերագույն հաճույք եմ ստանում այս դատավարությունից
Ինչպես արդեն տեղյակ եք ինձ դատում են Ռումինիայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Նիկոլայե Չաուշեսկույի մասին ներկայացում բեմադրելու մեղադրանքով:
Վաղը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 11:30-ին Մասիվի դատարանում տեղի կունենա այդ նույն Չաուշեսկույի գործով հերթական նիստը, որի ժամանակ ցուցմունք է տալու օֆշորային գրասենյակից վարձատրվող Արթոււււււււււրրրրրր (Աբրահամը չէ) Սաքունցը)))) Իմ կողմից էգոիստություն կլիներ միայնակ վայելել այս զվարճալի դատավարությունը, ուստի լրատվամիջոցներին սիրով հրավիրում եմ լուսաբանել դարի (ես նույնիսկ կասեի հազարամյակի) դատավարությունը:
Ասեմ, որ գերագույն հաճույք եմ ստանում այս դատավարությունից, որը ըստ էության վերածվել է իմ ներկայացման երկրորդ արարի: Քանի որ վերջերս այնքան է արժեզրկվել «քաղբանտարկյալ» եզրույթը ես ինքս ինձ համարում եմ քրեական հանցագործ, իսկ այս դատավարությունը սովորական պրոցես է իմ նման վտանգավոր քրեական հանցագործին արժանիորեն պատժելու (1-3 տարի ազատազրկուն) արդար նպատակով: Ուստի բոլոր նրանց ովքեր կգան տեղեկացնեմ, որ ինձ սատարել պետք չի, եկեք միասին ուղղակի վայելենք պրոցեսը: Կարող եք վաղվա դատին ներկայանալ պոպ կոռնով:
Սիրով ձեր՝ քրեական հանցագործ Մալյան.
Նարեկ Մալյան