ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տարեդարձի կապակցությամբ
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տարեդարձի կապակցությամբ՝ գրելով․
«Մեծարգո պարոն նախագահ
Ծննդյան օրվա առիթով սրտանց շնորհավորում ենք Ձեզ` մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք, երջանկություն:
Ձեր կյանքի տևական փուլ ներհյուսված է մեր ազգային շահերի համար ծավալված քաղաքական պայքարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների կառավարման հետ: Երկրի կայացման առումով դրանք թեպետ եղել են ծանր, սակայն հուսատու տարիներ` տոգորված վաղվա օրվա լավատեսությամբ:
Հայոց հողում կրկին խառնակ ժամանակներ են: Իրավիճակի լիցքաթափման հետ կապված` ժողովրդի մի ստվար հատված ակնկալում է Ձեր վերադարձը` հավատալով, որ Ձեր քաղաքական փորձառությունը, գիտելիքները կրկին ի նպաստ կլինեն մեր պետականությանը, երկիրը փակուղային վիճակից հանելուն:
Դարձյալ ու դարձյալ մեր շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Ձեզ»։