Ինչպե՞ս է Մարիա Շարապովան կուտակել իր միլիոնները՝ Nike, Porshe, Samsung և սեփական բիզնես (լուսանկարներ, տեսանյութ)
LifeStyleՕգոստոսին պարզ դարձավ, որ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհին ռուս թենիսիստ Մարիա Շարապովան է: Սա հերթական անգամ ապացուցեց, որ շատ կանայք տղամարդկանցից շատ են վաստակում:
Այժմ Շարապովան մեծ ուշադրություն է կենտրոնացնում գովազդային հոլովակների և այլ հետաքրքիր նախագծերի վրա, ինչի շնորհիվ նրա բանկային հաշիվները շարունակում են աճել:
Ինչպե՞ս է Մարիային հաջողվել նման հաջողության հասնել:
Շարապովայի եկամուտը նախորդ 12 ամիսների ընթացքում կազմել է 29 մլն դոլար. Միայն 25 մլն-ը նա վաստակել է հաղթանակների շնորհիվ:
Հսկայական գումարներ կարելի է վաստակել նաև հայտնի ապրանքանիշերի հետ համագործակցության արդյունքում. 2010 թ. Շարապովան սկսեց համագործակցել Nike ընկերության հետ: Նա կնքեց 8 տարվա պայմանագիր՝ վաստակելով 70 մլն դոլար:
Վերջին խոշոր գործարքներից է Samsung-ի հետ 3 տարով կնքված պայմանագիրը:
Այս տարվա գարնանը Շարապովան սկսեց համագործակցել նաև Porshe-ի հետ՝ դառնալով նրանց գովազդային դեմքը:
Նախորդ տարի Մարիան սկսեց արտադրել Sugarpova կոնֆետները:
Եվ, ի վերջո, մարզուհին նաև գեղեցիկ մարմին ունի, ինչի շնորհիվ դարձել է մի շարք հայտնի ամսագրերի շապիկի գլխավոր հերոսուհի: