Ծով համբերություն կա, չանհանգստանաս. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն ու կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն արձագանքել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հայտարարությանը։ Վերջինս ասել էր․ «Վանեցյան Արթուրին եւ մնացած ընդդիմախոսներին մնում է մաղթել համբերություն՝ մինչ հետագա բացահայտումները։
Արսեն Բաբայանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանին բացատրեք, որ Վանեցյանն այնքան համբերություն ունի, որ Տարոն Չախոյանի ականջները դեռ տեղում են:
Բայց, Տարոն, հանգիստ նստի տեղդ, ամեն բան իր ժամանակն ունի»:
Սոս Հակոբյանն էլ իր հերթին գրել է․
«Հին չինական մի ասացվածք կա՝
Երբ որևէ մեկը, անգամ չկայացած մի ՔՊ-ական, քո մասին զազրախոսում է՝ վերժխնդիր մի՛ եղիր,
Նստիր գետի ափին և սպասիր,
Վաղ թե ուշ քո հակառակորդի քաղաքական լեշը կհայտնվի քո դիմաց՝ ջրի վրայով լողալիս
Հ.Գ. ծով համբերություն կա, չանհանգստանաս»։