«Ինտերը» հաղթանակ է տարել, Մխիթարյանը եղել է պահեստայինների շարքում
Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Ինտերը» հյուրընկալել էր «Կրեմոնեզեին»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտերին» հաջողվել է 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Ինտերի» կազմում աչքի են ընկել Խոակին Կոռեան, Նիկոլո Բարելան և Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների շարքում էր: Հայ կիսապաշտպանը նոր է ապաքինվել վնասվածքից:
Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 9 միավոր ևՍերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է: 10 միավորով առաջատարը «Ռոման» է: