Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրից առաջ կիսում է 2-4-րդ տեղերը ԵԱ-ում
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող առաջնությունում կայացել են նախավերջին տուրի պարտիաները:
Հայաստանի երկու ներկայացուցիչները` Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը մրցել են միմյանց հետ, հաղթել է Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Մարիամ Մկրտչյանը հաղթանակ է տոնել: Պարտություն է կրել նաև Սուսաննա Գաբոյանը:
Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Լիլիթ Մկրտչյանը կիսում է 2-4 հորիզոնականները: