Այլընտրանքային ճանապարհն առաջինն անցել են Արայիկ Հարությունյանը եւ Վիտալի Բալասանյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհը երեկվանից չի գործում: Գործելու է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհը` 4.7 կիլոմետրանոց, որը կծառայի առաջիկա ամիսներին: Իսկ հիմնական ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ գարնանը: Այժմ Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել: Առաջին ուղեւորները, որոնք երեկ անցել են այս ճանապարհով, եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Նրանք ժամը 18:00-ին մոտ դուրս են եկել Ստեփանակերտից, այս ճանապարհով հասել են Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղ, ապա ետ են դարձել, որպեսզի համոզվեն, որ ճանապարհն անվտանգ է եւ պիտանի շահագործման համար: Ժամը 20։00-ից կարող են այս ճանապարհով երթեւեկել նաեւ Արցախի մյուս բնակիչները: Ժամանակավոր ճանապարհի անխափան աշխատանքը հսկում են ռուս խաղաղապահները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։