Հասկանում եմ, որ բոլոր ոլորտներում է բարդակ տիրում, բայց միթե՞ այսպես. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մի փոքրիկ փաստ ևս մեր դառը իրականությունից՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում 46-ամյա բնակիչն օրեր առաջ սպանեց կնոջը, դանակահարեց հարևան ամուսիններին, ոստիկանները սկսեցին «որոնողական», «օպերատիվ» աշխատանքները։
Այսօր նույն մարդը, նույն մարզի Բալահովիտ գյուղում սպանել է 37-ամյա մեկ այլ քաղաքացու, իսկ մյուսին ծանր վիրավորել է, ոստիկանությունը դարձյալ շարունակում է «փնտրողական» աշխատանքները։ Այո, մի զարմացեք, իրադարձությունները տեղի են ունեցել նույն մարզում, նույն ոստիկանների օպերատիվ տեսադաշտում, միմյանցից մի քանի կիլոմետր հեռավորությամբ։
Տղաներ, սա ծաղր է պետության, պետականության նկատմամբ, վերջապես ամաչել է պետք։ Հասկանում եմ, որ բոլոր ոլորտներում է բառդակ տիրում, բայց միթե՞ այսպես..։ Չեմ զարմանա, որ մարզային ոստիկանության պատասխանատու պաշտոնյաները շարունակեն պաշտոնավարել՝ ինչպես Ապարանի դեպքերից հետո եղավ։ Պարզ է, դա նույնպես հիշատակված բառդակի արդյունքն է, լա’վ, որքա՞ն կարելի է․․․»։