Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կառչել նախագահական աթոռից
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կառչել նախագահական աթոռից։
«Ինձ կսկսեն մեղադրել, թե ես վախենում եմ ժողովրդից, ուզում եմ աթոռից բռնել, թե իմ ժողովրդին կհավաքեմ, ինձ նորից նախագահ կընտրեն, ես նման նպատակ չեմ ունեցել, չունեմ և երբեք չեմ ունենա»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը Մինսկում կուսակցաշինության և քաղաքացիական հասարակության զարգացման թեմայով հանդիպման ժամանակ։
Բելառուսի նախագահի խոսքերով՝ իր համար գլխավոր խնդիրը իշխանությունը պահելը չէ, «նման խնդիր ընդհանրապես չկա»։
Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ տպավորված է Չինաստանի փորձով, որտեղ երկրի ղեկավարն ընտրվում է Համաչինական ժողովրդական կոնգրեսում, և ափսոսանք է հայտնել, որ Բելառուսի նորացված Սահմանադրությունն ընդունելիս դրա մշակողները չեն համարձակվել բելառուսցիներին հրավիրել նախագահ ընտրել Համաբելառուսական ժողովրդական ժողովում: