Արքայադուստր Դիանայի մեքենան աճուրդում վաճառվել է 851.000 դոլարով
Ford Escort RS Turbo Series 1-ը, որը վարում էր բրիտանացի հանգուցյալ արքայադուստր Դիանան, վաճառվել է 851.000 դոլարով: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ աճուրդի, այս մոդելը վերջին մեքենան է, որը Ուելսի արքայադստերը պատկանել է 1985-ից 1988 թվականներին։ Ընդհանուր առմամբ մեքենան անցել է 40 հազար կիլոմետր։ Աճուրդում հաղթողի անունն ու ինքնությունը չի նշվում։
Արքայադուստր Դիանան 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզի Սենի ափին գտնվող Ալմա կամրջի դիմաց գտնվող թունելում ավտովթարի է ենթարկվել: Նա Mercedes մեքենայում եղել է իր ընկեր Դոդի ալ-Ֆայեդի և վարորդ Հենրի Փոլի հետ: