«Չելսի»-ն առաջիկայում կապ կհաստատի «Դինամո»-ի հետ՝ Արսեն Զախարյանի գործարքը կնքելու համար
Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները մտադիր են առաջիկայում կապ հաստատել Մոսկվայի «Դինամո»-ի իրենց գործընկերների հետ՝ կիսապաշտպան Արսեն Զախարյանին գնելու գործարքն ավարտելու համար։
Ինչպես տեղեկացնում է Чемпионат-ը, բրիտանական ակումբը տարբերակներ է փնտրում Զախարյանի տրանսֆերի գումարը փոխանցելու համար։
Մի քանի ժամվա ընթացքում նախատեսվում է ուղիղ կապ երկու թիմերի միջև։
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն պատրաստ է ակտիվացնել Ռուսաստանի հավաքականի և «Դինամո»-ի 19-ամյա կիսապաշտպանի գնման գործարքը։ Զախարյանի տրանսֆերի գինը 15 միլիոն եվրո է:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Դինամո»-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է վեց հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։