Այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից․ ՊՆ խոսնակ
Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով: