Անմաքս առևտրի թույլատրելի շեմը մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200 հազար դրամ. ՊԵԿ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմը մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200 հազար դրամ՝ նախկին 200 եվրոյի փոխարեն: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
Ֆիզիկական անձը կարող է օրվա մեջ մի քանի տարբեր կայքերից գնումներ իրականացնել, և այդ առաքանիները ներմուծել Հայաստան: Արտոնության սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու մասով: