Հյուսիսային Իռլանդիայում շան ձագը փրկել է բուլդոգին տաք ջակուզիում խեղդվելուց
Հյուսիսային Իռլանդիայի Բալինահինչ գյուղում կոկապու շան լակոտը փրկել ֆրանսիական բուլդոգին տաք ջակուզիում խեղդվելուց: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Հարլի անունով ֆրանսիական բուլդոգը և քոթոթ Լոտտին խաղում էին ջակուզիի ծածկի վրա։ Ինչ-որ պահի այն փուլ է եկել, և Հարլին ընկել է ջուրը: Տեսնելով դա՝ Լոտտին շտապել է դեպի տան դուռը և աղմուկով կարողացել գրավել տերերի ուշադրությունը։ «Նա վազել է դեպի հետևի դուռը և սկսել հաչալ և նվնվալ, որպեսզի իրեն ներս թողնեն՝ այդպիսով փրկելով բուլդոգին: Եթե չլիներ քոթոթի արարքը, Եվան ոչինչ չէր իմանա»,- ասել է շան տերը՝ Սթիվենը։
Տղամարդը պատմել է, որ ինքն ու կինն Ամստերդամից վերադառնալիս են եղել տուն, երբ իրենց աղջիկը զանգահարել և պատմել է կատարվածի մասին։ «Իհարկե, մենք ցնցվեցինք, երբ հասկացանք, որ լավ չեմ ամրացրել կափարիչը։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես է շունը հայտնվել այնտեղ։ Ես և կինս հենց օդանավակայանում որոշեցինք տեսախցիկի օգնությամբ տեսնել, թե ինչ է տեղի ունեցել»,- պատմել է Սթիվենը:
Պարզվել է, որ բրիտանացին թույլ կերպով է ամրացրել ջակուզիի ծածկը: Տան տերերը պատմել են, որ Հարլին մոտ երկուսուկես րոպե լողացել է ջրի մեջ, մինչև օգնությունը հասնի։