Քանի՞ դի և քանի՞ գերի է հանձնվել Հայաստանին. Ադրբեջանն իր վիճակագրությունն է հրապարակել
Բաքուն հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո Երևանին 1713 հայ զինվորի դի է հանձնել:
«Auroranews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, գրում է Sputnik Азербайджан-ը:
Բաքվում հայտարարել են նաև, որ Ադրբեջանը գերությունից ազատել է 159 հայի (118 զինծառայող, 41 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ 5 կին): Նրանցից վեցը (4 զինվորական, 2 քաղաքացիական անձ) ձերբակալվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։