Իրաքում անկարգությունների զոհերի թիվը հասել է 20-ի. Al Jazeera
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հայտնի շիա առաջնորդ Մուկտադա աս-Սադրի և նրա քաղաքական մրցակիցների զինված կազմավորումների միջև ընդհարումների հետևանքով 20 մարդ է զոհվել: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով առողջապահական ոլորտի աղբյուրներին:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր 14 զոհի և ավելի քան 300 վիրավորի մասին:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ներկայում Բաղղդադի «կանաչ գոտում» կատաղի մարտեր են ընթանում կողմերի միջև, որոնք կիրառում են ականանետեր և ծանր գնդացիրներ: Բաղդադ են բերվել իրաքյան բանակի ստորաբաժանումներ՝ անվտանգության ուժերի ամրապնդման համար: Նշվում է, որ իրաքյան բանակի 2 զինվոր է զոհվել «կանաչ գոտում»:
Ավելի վաղ աս-Սադրը հայտարարել էր իր քաղաքական գործունեության դադարեցման և բոլոր գրասենյակների փակման մասին՝ ի նշան շիայական ուժերի լայն կոալիցիա ստեղծելու բացակայության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում կառավարության դժկամության: