«Զուլալի»-ն ցուցադրվելու է միջազգային ասպարեզում
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը (ավելին՝ https://ncca.am/hy/films/40-zulali)։
Նշենք, որ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։