Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ. Կարապետ Պողոսյան
Քիչ առաջ պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:
Նա նաեւ նշել է. «Ըստ ինձ դիմած քաղաքացիների, պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել...
Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ, նշելով, որ իրենց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ...
Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ, բնականաբար թուրքեր անվանելով»: