Ստորգետնյա գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է Դավթաշեն վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ հողային աշխատանքների ընթացքում վնսավել է ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 29-ին ժամը 11:45-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: