Էդգար Ղազարյանը պայքարը սկսում է սիրով և երգով
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսնյութ է հրապարել, որում Արցախի մասին երգ է կատարում և կից գել․
«Լարված շաբաթն ամփոփում ու մեր պայքարի պատասխանատու շրջանը սկսում եմ սիրով և երգով` իմ ծննդավայր Վայք քաղաքից»։
«Այս օրվանից հայտարարում եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պաշտոնական գործընթաց և դա արվում է Անկախության հռչակման օրը»,-այս մասին օգոստոսի 23-ին հայտարարել էր նա։
Նշենք, որ ըստ Էդգար Ղազարյանի հայտարարության՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքում պետք է նաև ներկայանա վարչապետի թեկնածուն։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Էդգար Ղազարյանն ասել էր, որ ինքը պատգամավորներին կոչ է արել՝ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը և առաջադրել իրենց թեկնածուին․ «Եթե նրանք այդ գործընթացը չեն սկսում այն պատճառով, որ չունեն վարչապետի թեկնածու, ուրեմն իրենք կարող են առաջադրել իմ թեկնածությունը»։