Մարիա Գևորգյանը Եվրոպայի անհատական առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տոնել: Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է պարտությամբ: Այժմ Մարիա Գևորգյանը ունի 6,5 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է:
Առաջատարը 7 միավորով լեհուհի Մոնիկա Սոկոն է: 6-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը: Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի20-ին և կեզրափակվի 31-ին: