Աֆղանստանում տնտեսական դրությունը զգալի վատացել է. ՄԱԿ
ԱՄՆ-ի և դաշնակիցների հեռանալուց հետո Աֆղանստանում տնտեսական դրությունը զգալի վատացել է: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Աֆղանստանում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ռամիզ Ալակբարովը:
Նրա խոսքով՝ չկա պատշաճ գործող բանկային համակարգ, գործող, փոխկապակցված տնտեսություն: «Ամեն ինչ ընդհատվել է: Դրա հետ կապված՝ առկա է անկում»,-ասել է համակարգողը:
Ինչպես նշել է Ալակբարովը, տնտեսական գործունեության, բազային էկոնոմիկայի բացակայությունը հանգեցնում է հումանիտար ոլորտի վրա ծանրաբեռնվածության ավելացման:
«Նախկին պետական բյուջեն 13,5 միլիարդ դոլար էր, ներկայիս պետական բյուջեն, որի կառուցվածքը մեզ հայտնի չէ, ենթադրում է 3 միլիարդ ծախսային բյուջե, իսկ մենք չգիտենք, թե ինչի վրա են ծախսվելու այդ գումարները, բացի այդ, այս 3 միլիարդից 1 միլիարդը դեֆիցիտ է»,-ասել է նա: