Ավստրիայի կանցլերը կոչ է արել «դադարեցնել խելահեղությունն» էներգաշուկաներում
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերրը կոչ է արել «դադարեցնել խելահեղությունը» վառելիքի շուկաներում և թույլ չտալ Պուտինին էներգիայի գին որոշել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք պետք է վերջապես դադարեցնենք խելահեղությունը, որը տեղի է ունենում էներգետիկ շուկաներում: Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն շնորհիվ եվրոպական որոշման»,-հայտարարել է ավստրիական կառավարության ղեկավարը:
Նեհամերը հավելել է, որ ներկա տեսքով շուկան չի ինքնակարգավորվում և կոչ է արել ԵՄ երկրներին հրատապ կերպով, համընդհանուր ջանքերով կանգնեցնել «գնային պայթյունը»:
«Մենք չպետք է թույլ տանք, որ Պուտինն ամեն օր որոշի էլեկտրաէներգիայի գինը Եվրոպայում»,- ամփոփել է քաղաքական գործիչը։
Ավստրիան ռուսական գազի սպառման ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների թվում է։ Ռուսաստանի վառելիքից հատկապես կախված է նրա արդյունաբերությունը: