ԱԷՄԳ-ի առաքելությունը Զապորոժիեի ատոմակայան կայցելի այս շաբաթ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմակայան կայցելի այս շաբաթ: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իր թվիթերյան միկրոբլոգում:
«Այդ օրը եկավ, ԱԷՄԳ-ի առաքելությունը դեպի Զապորոժիեի ԱԷԿ ճանապարհին է; Մենք պետք է ապահովենք Ուկրաինայում և Եվրոպայում խոշոր միջուկային օբյեկտի անվտանգությունը: Հպարտ եմ, որ գլխավորելու եմ այդ առաքելությունը, որն ԱԷԿ-ում կլինի այս շաբաթ»,-ասվում է հրապարակմման մեջ:
Ավելի վաղ՝ օգոստոսի 25-ին, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնուի հետ և քննարկել Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակը։ Նա նշել էր ԱԷՄԳ-ի անձնակազմի կողմից կայան այցելելու կարևորությունը և կազմակերպության տեսուչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը։
Ատոմակայանը վերցվել է ռուսական ուժերի պաշտպանության տակ՝ Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության շրջանակներում։ Ինչպես օգոստոսի 11-ին նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, օբյեկտից ռուս զինվորականների դուրսբերումը կարող է աղետի վերածվել, քանի որ Կիևը կարող է օգտագործել կայանը հրեշավոր սադրանքների համար։