22-ամյա աղջիկը ներկայացել է բաժին
ՏեսանյութերՕգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել էր 22-ամյա հարևանուհին:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին:
Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: