Ռուսական ավիաընկերությունները ամսի 30-ից ուղիղ չվերթներ կիրականացնեն Սոչի
Ռուսական ավիաընկերությունները օգոստոսի 30-ից կկարողանան ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Սոչի:
Ռուսական ավիաընկերությունները օգոստոսի 30-ից կկարողանան օգտագործել Ռուսաստանի Դաշնության հարավում գտնվող փակ օդային տարածքի մի մասը՝ դեպի Սոչի «ուղիղ» թռիչքներ իրականացնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է խոշոր ավիաընկերություններից մեկի աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ նման փոփոխությունը կնվազեցնի ճանապարհորդության ժամանակը մոտ 30-35 րոպեով։
«Երկուշաբթի օրը հանդիպում-պարզաբանում կլինի ավիաընկերությունների թռիչքների վերաբերյալ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
RBC-ի փոխանցմամբ՝ խոսքը կենտրոնական շրջաններից դեպի Ռուսաստանի հարավ թռիչքներ կազմակերպելու մասին է՝ շրջանցելով Ղազախստանի օդային տարածքը։ Եթե այս ծրագիրը հաստատվի, ապա Վնուկովոյից Սոչի թռիչքի ժամանակը կկրճատվի ավելի քան 20 րոպեով, իսկ հետ՝ 10 րոպեով։
Ավելի վաղ Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը մտցվել էր ռազմական գործողության պատճառով, երկարաձգվել էր մինչեւ սեպտեմբերի 4-ը, գրում է Коммерсант-ը։