Դուգինի կարծիքով մարդասպանի թիրախում հենց դուստրն է եղել, ոչ թե ինքը
Ռուս փիլիսոփա և հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ մարդասպանների թիրախում հենց իր դուստրը՝ Դարյան է եղել, ոչ թե ինքը, գրում է gazeta.ru-ն։
«Ամեն ինչ արվել է նրան սպանելու համար, սկզբունքորեն սխալ չի եղել, նրան էին թիրախավորել»,-ասել է նա։
Դուգինան մահացել էր օգոստոսի 20-ի երեկոյան՝ Մոսկվայի մարզում տեղի ունեցած պայթյունից։ Ռուս իրավապահները պարզել են, որ լրագրողի սպանությունն իրականացրել է Ուկրաինայի քաղաքացի Նատալիա Վովկը, որը ՌԴ էր ժամանել դստեր հետ՝ հուլիսի 23-ին։ Նա մի քանի օր շարունակ հետևել էր զոհին, իսկ պայթյունից անմիջապես հետո մեկնել Էստոնիա։