Ընտանիքը ամենակարևոր բանն է, որ ունեմ ես այս պահին
«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․
«Ես կարող եմ չհիշել մանրամասները այն օրվանից, երբ մենք նկարվեցինք այս նկարում, բայց ես հստակ հիշում այն սերը, որը զգացել եմ այս պահին: Ընտանիքը ամենակարևոր բանն է, որ ունեմ ես այս պահին։ Իրենք իմ ամենամտերիմներն ու ամենահարազատներն են»։
Նշենք, որ Լուսինե Թովմասյանն ընտանեկան հանգստի է մեկնել Կիպրոս և իր միկրոբլոգում ակտիվ պատմում է հանգստի ընթացքում ընտանեկան ժամանցի մասին՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր։