Renault-ն էլեկտրամոբիլի հիման վրա «հիպպիմոբիլ» է ստեղծել
Renault-ն շարունակում է ուշադրություն հրավիրել իր կոմերցիոն մոդելների վրա։ 2021 թվականին տեղի է ունեցել Renault Trafic մոդելի բազայի վրա հիմնված SpaceNomad կոնցեպտի պրեմիերան, եւ այժմ եկել է Kangoo-ի հիման վրա ավելի կոմպակտ Hippie Caviar Motel-ի ժամանակը, գրում է Motor-ը։
Ընդ որում, որպես հիմք ընդունվել է ոչ միայն 2020 թվականի մոդելի «կրունկը», այլ ամենաառաջադեմ Kangoo E-Tech տարբերակը՝ ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքով։ Նորույթի պրեմիերան կկայանա սեպտեմբերի կեսերին։
120 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով եւ 45 կիլովատ/ժամ հզորությամբ մարտկոցով հագեցած նոր կոնցեպտ-մեքենան ունակ է մինչեւ 285 կիլոմետր անցնել՝ լիարժեք ծանրաբեռնվածությամբ։ Եվ քանի որ նախատիպը հասցեագրված է ակտիվ հանգստի սիրահարներին, նախատեսված են մի շարք բարելավումներ։
Տանիքում դահուկների խուց կա, որը չի փակում տեսարանը դեպի համայնապատկեր, եւ բացի այդ, խոստացված են որոշ խելացի պահեստային տարածքներ՝ մեքենայի դրսում եւ ներսում: Բոլոր մանրամասները կբացահայտվեն սեպտեմբերի 19-ին Հաննովերի IAA Transportation-ում կայանալիք պրեմիերայի ժամանակ: