55-ամյա վարորդը Howo բեռնատարով բախվել է Hyundai Elantra-ին, ապա բախվել գովազդային վահանակին և բանկոմատին
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:20-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Լևոն Մ.-ն, իր վարած Howo մակնիշի բեռնատարով, Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային վահանակին և բանկերից մեկի բանկոմատի համար նախատեսված շինությանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան: