Ֆրանսիայի վարչապետը խոստացել է թույլ չտալ էլեկտրաէներգիայի գների «պայթյուն»
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը խոստացել է թույլ չտալ էլեկտրաէներգիայի գների «պայթյուն»:
«Մենք կպահպանենք էներգիայի գնաճը մեղմելու մեխանիզմները: Բացի այդ, մենք կոնկրետ միջոցներ կձեռնարկենք բնակչության առավել խոցելի շերտերին պաշտպանելու համար: Ֆրանսիացիները կարող են հանգիստ լինել», – ասել է Բորնը Parisien թերթին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իշխանությունները մտադիր չեն վերահսկել, թե ինչպես են ֆրանսիացիները խնայում էներգիան տանը, սակայն ինչ վերաբերում է ընկերություններին, մի շարք սահմանափակումներ կմտցվեն:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս վստահեցրել է, որ առաջիկա ձմռանը Ֆրանսիայում գազի հարցում ամեն ինչ կարգին է լինելու։