Տրիպոլիում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի. կա 87 վիրավոր
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում քաղաքական կազմավորումների միջև ընդհարումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, վնասվածքներ է ստացել 87 մարդ: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբիայի Ազգային միասնության կառավարության առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Տրիպոլիում մարտերը սկսվել են ուրբաթ առավոտյան Լիբիայի Ազգային միասնության կառավարության (GNU) ղեկավար Աբդելհամիդ Դբեյբային հավատարիմ ստորաբաժանումների և խորհրդարանի կողմից ընտրված Լիբիայի վարչապետ Ֆաթհի Բաշագայի միջև:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բագաշային մոտ հրամանատարական կազմավորումը ներկայում 3 կողմից մոտենում է Տրիպոլիին: Տեղեկություններ կան, որ նրանք զբաղեցրել են Տրիպոլիի միջազգային օդանավակայանի տարածքը: