Անգոլան բարձր է գնահատել ռուսական գազն աֆրիկյանով փոխարինելու ԵՄ ծրագրերը
Ռուսական երկնագույն վառելիքն աֆրիկյան գազով փոխարինելու Եվրամիության (ԵՄ) ծրագրերը կարող են լրջորեն ազդել եվրոպական տնտեսության վրա։ Ներկայումս պարզ չէ, թե երբ կարող է իրականացվել նախագիծը, և արդյո՞ք այդ գազի արժեքը շատ տարբեր կլինի։ Այս մասին խոսել է Ռուսաստանում Անգոլայի դեսպան Աուգուստո դա Սիլվա Կունյան՝ բարձր գնահատելով ռուսական գազն աֆրիկյանով փոխարինելու ԵՄ ծրագրերը, փոխանցում է РИА Новости-ն։
Բացի այդ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Անգոլան վերաբերվում Բրյուսելի դիրքորոշմանը, որը ցանկանում է ավելի շատ աշխատել աֆրիկյան երկրների հետ ռուսական գազը փոխարինելու համար, դիվանագետը պատասխանել է, որ ԵՄ երկրները «ազատ են բանակցելու նրանց հետ, ովքեր ցանկանում են գազ վաճառել»:
Դեսպանը նշել է, որ այս պահին հայտնի չէ, թե որքան ժամանակ կանցնի, մինչև Պիրենեյան թերակղզով գազատարի նախագիծը թղթից անցնի իրակագործման հարթություն, և ինչպիսին կլինի իրավիճակը Եվրամիությունում։