ՄԱԿ-ը լուրջ ձեռքբերում է անվանել Ուկրաինայից մեկ միլիոն տոննա պարենի արտահանումը
Օգոստոսի 1-ից Ուկրաինայից սննդամթերքի արտահանման ծավալը Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում գերազանցել է 1 մլն տոննան, սա նկատելի ձեռքբերում է։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ստամբուլի Հատուկ համակարգող կենտրոնում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ամիր Մահմուդ Աբդուլլահը՝ մեջբերելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Այսօր Սևծովյան նախաձեռնության շրջանակներում հացահատիկի և սննդամթերքի այլ տեսակների արտահանումը գերազանցել է 1 միլիոն տոննան, սա նշանակալի ձեռքբերում է, որը հնարավոր է դարձել համակարգող կենտրոնի բոլոր ներկայացուցիչների համատեղ ջանքերի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասել է նա։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կենտրոնի տեսուչներն իրականացրել են ավելի քան 100 նավերի ստուգումներ։