Ռուս ֆուտբոլիստին հեռացրել են մարզումներից՝ վարդագույն մատնահարդարման համար
«Իրկուտսկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներից մեկին հեռացրել է մարզումներից այն բանի համար, որ վերջինս մատնահարդարում է արել։ Խաղերից մեկի ժամանակ նա եղունգները վարդագույն է ներկել։
Ակումբի ղեկավարությանը սա դուր չի եկել, նրանք ֆուտբոլիստին խնդրել են հեռացնել եղունգների լաքը, սակայն վերջինս հրաժարվել է։ Հաղորդում է ArmSport.am-ը։
«Պարզապես որոշեցի ներկել եղունգներս։ Ինչո՞ւ ոչ։ Սա գել-լաք է, և բոլորովին չի նշանակում, թե ես այլ կողմնորոշում ունեմ։ Պարզապես ինքնաարտահայտման միջոց է։
Զանգահարեց մարզիչն ու ասաց, որ կա՛մ ես մաքրում եմ եղունգներս, կա՛մ ինձ հեռացնում են թիմից։ Ես , իհարկե, սպասում էի քննադատության, բայց չէի սպասում, որ ամեն ինչ կհասնի նրան, որ ինձ կհեռացնեն։ Ես հրաժարվեցի մաքրել եղունգներս։ Ինձ համար դա սկզբունքի հարց է։ Լավ, եթե ինձ հետ երկխոսություն վարեին, ես կմտածեի, կկշռադատեի, բայց իմ առջև վերջնագիր դրեցին։ Իմ արտաքին տեսքը ոչ մի կերպ չի անդրադառնում իմ աշխատանքի որակի վրա։ Դժգոհում են իմ եղունգներից, բայց չե՞ն տեսնում, թե ես որքան եմ մարզվում և աշխատում։ Այդպես չի կարելի»,- ասել է ֆուտբոլիստը։