Ասանժի պաշտպանները բողոքարկել են նրան ԱՄՆ արտահանձնելու որոշումը
WikiLeaks հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները երկրորդ անգամ բողոքարկել են Մեծ Բրիտանիայի դատարանի Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշումը։ Այս մասին ասվում է WikiLeaks կայքում տարածված հաղորդագրությունում։
Իրավաբանի խոսքով նրանք բողոքարկման տեքստում լրացրել են նոր կարևոր ապացույցներ։ Մեծ Բրիտանիայի դատարանը Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշում է կայացրել, նրան Միացյալ Նահանգներում սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Ջուլիան Ասանժը հայտնի դարձավ Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ բանակի ապօրինի գործողությունները բացահայտող հրապարակումներից հետո։
Ասանժը WikiLeaks կայքում տեղադրել էր ամերիկացի զինվորականների կողմից խաղաղ բնակչության սպանությունների փաստեր, ինչպես նաև Գուանտանամոյի բանտում պահման պայմանների մասին տեղեկություն էր հրապարակել։
2012 թվականից 7 տարի Ասանժը ապօաստան էթր գտել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը,որից հետո նա քաղաքական ապաստանից զրկվեց և բերման ենթարկվեց։ Ընթացիկ տարվա հունիսին բրիտանական դատարանը բավարարեց Ասամժին ԱՄՆ արտահանձնելու հայցը։ ԱՄՆ-ում նա մեղադրվում է ռազմական գաղտնի փաստաթղթերը և դիվանագիտական նամակները հրապարակելու համար։
Մարտ ամսին բրիտանական դատարանը Ասանժին զրկել էր որոշումը բողոքարկելու հնարավորությունից։