Իվան Ուրգանտը «խլել» է Վենեսուելայի գեղեցկուհու թագը
Այս հանգստյան օրերին, ինչպես հայտնի է, Մոսկվայում կայացավ «Միս Տիեզերք 2013» գեղեցկության մրցույթը: Թագը բաժին հասավ Վենեսուելայի գեղեցկուհուն: Սակայն, թագը նոր տիրակալ է գտել՝ հանձինս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի: Insatgram-ում Ուրգանտը նկար է հրապարակել, որտեղ պատկերած է իր թագադրումը:
«Ահա և նոր Միսս Տիեզերքն իր ընկերուհու հետ»,- նկարի տակ մակագրել է Իվան Ուրգանտը:
Նկարում Ուրգանտը սև երկար կեղծամով է և կարծես չի կարողանում պահել իր արցունքները: