Թուրքիան հայտնել է Իրաքի հյուսիսում PKK յոթ անդամի չեզոքացնելու մասին
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) յոթ անդամի ոչնչացնելու մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ գործողությունները շարունակելու են «մինչև վերջին ահաբեկչի ոչնչացումը»։