Հայ շախմատիստների արդյունքները Աբու-Դաբի Մասթերսում
Օգոստոսի 17-25-ը Աբու-Դաբիում տեղի ունեցավ 28-րդ Աբու-Դաբի միջազգային շախմատի Մասթերս և Օփեն մրցաշարերը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը և Տիգրան Ազարյանը։
Օփեն մրցաշարում լավագույնս հանդես եկավ ակադեմիայի մարզիչ Տիգրան Ազարյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր և կիսելով 3-6-րդ տեղերը։
ArmSport.am-ի հաղորդմամբ, շախմատային փառատոնին հաջող է ներկայացել նաև Սամվել Տեր-Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և կիսել է 3-11-րդ տեղերը։